ՌԴ պատգամավոր․ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության ժամանակ տեխնիկական խափանում է եղել20 ապրիլի 2021 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը հայտարարել է, որ ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։ Այդ մասին Պախոմովը տեղեկացրել է Instagram-ում։ Ապրիլի 19-ին ԵԽԽՎ նիստում քվեարկվել և հաստատվել է «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: Օրակարգում հարցն ընդգրկելուն դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի 5 ներկայացուցիչ, մյուս 7-ը ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել նաև Թուրքիան և Ադրբեջանը։ «Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է գրանցվել։ Մենք էլ այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին։ Մենք համապատասխան դիմում ենք ներկայացրել»,-ասել է պատգամավորը։ Թեև հարցը նախապես ընդգրկված էր փաթեթով, սակայն, ադրբեջանական պատվիրակության նախագահի պնդմամբ հայ ռազմագերիների մասին հարցն առանձին էր քվեարկության դրվել։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» |