Հռոմի պապը ՀՀ-ին բուժսարքավորումներ է նվիրել Covid-19-ի դեմ պայքարի համար

Հռոմի պապը ՀՀ-ին բուժսարքավորումներ է նվիրել Covid-19-ի դեմ պայքարի համար

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ՀՀ-ին բուժսարքավորումներ է նվիրել Covid-19-ի դեմ պայքարի համար։ Ապրիլի 25-ին Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Խոսե Բետանկուրն ու Աշոցքի Redemptoris կաթոլիկ հիվանդանոցի տնօրեն Կարիո Կուկարոլլոն, Երևանի կաթոլիկ համայնքի անդամների ներկայությամբ, օրհնել են բուժսարքավորումները, գրում է Vatican News-ը։

Այժմ կորոնավիրուսով հիվանդների տրամադրության տակ կլինի նաև նոր շտապ օգնության մեքենան՝ հագեցած արդիական բուժսարքավորումներով։

Կաթոլիկ հիվանդանոցի ղեկավարությունը նաև լրացուցիչ սարքավորումներ է գնել կորոնավիրուսով վարակվածների թեստավորման և բուժման համար։

Նոր սարքավորումները Հայաստան են տեղափոխվել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի և «Բարի սամարացու» հիմնադրամի համատեղ ջանքերով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---