Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու![]() 29 ապրիլի 2021 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Լավրովն աշխատանքային այցով մայիսի 5-6-ը կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Նախատեսված են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային գործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում։ Առաջնային ուշադրություն կհատկացվի 2020թ․նոյեմբերի 10-ին և 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների կատարման գործնական ասպեկտներին»,-ասել է Զախարովան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |