«Սպուտնիկ V»-ի առաջին մեծ խմբաքանակը հասել է Արցախ

«Սպուտնիկ V»-ի առաջին մեծ խմբաքանակը հասել է Արցախ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ։ Համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուս-հայկական «Լազարյան ակումբը» կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն է ուղարկել Արցախի բնակչության պատվաստման համար։Ապրիլի 26-ին Մոսկվայից Երևան 7500 կրկնակի դեղաչափ «Սպուտնիկ V» է ուղարկել արցախցիների համար, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանտվության գոտում։ Ակցիային աջակցել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---