ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել $50 մլն-ի օգնություն հատկացնել Արցախին![]() 7 մայիսի 2021 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը, որն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի ամենաբարձրաստիճան անդամն է, կոչ է արել առնվազն $50 մլն-ի օգնություն հատկացնել Արցախին՝ սննդային անվտանգության, բնակֆոնդի, բժշկության, ենթակռուցվածքների և ԱՀ այլ անհետաձգելի կարիքների համար։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ հասցեագրված նամակում Սմիթն ասել է, որ «2020-ի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը Թուրքիայի աջակցությամբ ավերիչ հարձակողական պատերազմ են սկսել վիճելի Լեռնային Ղարաբաղում, որը հանգեցրել է հազարավոր զոհերի, օթևանից է զրկել հազարավոր մարդկանց և ավերել է կենսական ենթակառուցվածքները»։ Սմիթը նաև վճռականորեն դատապարտել է «հավաստի հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիան ֆինանսավորել է սիրիացի վարձկանների, որոնք կռվել են Արցախ ներխուժած Ադրբեջանի բանակի հետ» և հորդորել է առնվազն «500,000 հատկացնել պետքարտուղարին՝ Թուրքիայի դերակատարման մասին զեկույցի համար, որը պետքարտուղարը կներկայացնի Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին»։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ անելով ավելի քան 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |