Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակությաին մայրաքաղաք հայտարարելու մասին։

Փաստաթղթում ասվում է, որ այս որոշումը միտված է Շուշիի «պատմական տեսքը վերականգնելուն և միջազգային ասպարեզում որպես Ադրբեջանի ճարտարապետական արվեստի վառ մագարիտ ներկայացնելուն», գրում է Moscow-Baku.ru-ն:

Ադրբեջանի կառավարությանը հանձնարարվել է լուծել այս կարգադրությունից բխող խնդիրները։

Արդբեջանցիները Շուշին իրենց վերահսկողության տակ անցնելու առաջին իսկ օրվանից սկսել են քաղաքից հայկական հետքը ոչնչացնելու գործողությունները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Մայր տաճարը։

Ավելի վաղ հանվել էին նաև հրեշտակների քանդակներն ու խաչը։

Ադրբեջանցիները վնասել են նաև Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---