Մայիսի 9-ին ծաղիկներ են դրվել նաև Շուշիի տանկ-հուշարձանին![]() 10 մայիսի 2021 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ի առթիվ Արցախում ծաղիկներ են դրվել նաև Շուշիի տանկ-հուշարձանին, տեղեկացրել է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և մի խումբ շուշեցիներ հաղթահարել են տոնը հայրենի քաղաքից հեռու նշելու ցավը և Ստեփանակերտից դեպի Շուշի բարձրացել: Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայերն անպայման կվերադառնան հայոց բերդաքաղաք։ Տանկը համարվում է Շուշիի ազատագրման խորհրդանիշը՝ քաղաքի ազատագրումը հայկական ուժերի կողմից 1992-ին բեկումնային եղավ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Ամեն տարի մայիսի 9-ին Արցախի ղեկավարությունը, պաշտոնյաներն ու հասարակության ներկայացուցիչները ծաղիկներ էին դնում տանկի պատվանդանին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |