Ադրբեջանը ՀՀ հետ սահմանին մայիսին ևս 6 զորամաս կբացի11 մայիսի 2021 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանություններն արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո իրենց հսկողության տակ անցած Արցախի տարածքներում վերջին երկու ամսում 10 զորամաս են բացել։ Մայիսին նախատեսվում է այդ տարածքներում ևս 6 զորամաս բացել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Զանգելանի, Կուբաթլուի և Լաչինի շրջանի մի մասով անցնող Հայաստանի հետ պետական սահմանի պահպանությունն ու պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել են սահմանային մարտական կետեր։ Վերջին 2 ամսում այդ ուղղություններում բացվել է 10 նոր զորամաս, իսկ մինչև մայիսի վերջ շինարարական և նորոգման աշխատանքները կավարտվեն ևս 6-ում»,-ասել է նա։ Այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած դրանց ամբողջ բարդությանը։ Այդ մասին Լավրովն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հտ հանդիպմանը։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ԿԲ. Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում |