Մենենդես․ ԱՄՆ-ն պետք է վճռականորեն արձագանքի ներխուժմանը, որ Բաքուն հասկանա՝ իր գործողությունները հետևանքներ կունենան![]() 14 մայիսի 2021 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն, անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա։ «Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն ագրեսիայի վտանգավոր և անօրինական դրսևորում է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ, երբ 2020-ի աշնանն Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ միջամտել։ «Սա այլևս չի կարող կրկնվել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին լուծել այս հարցն ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասկանալի լինի, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան ուղղակի անթույլատրելի են»,- նշել է նա: ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը և Ադամ Շիֆը նույնպես ասել էին, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |