Ռուս խաղաղապահները 117 ուխտավորի են ուղեկցել Ամարաս![]() 31 մայիսի 2021 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները 117 ուխտավորի են ուղեկցել Ամարաս։ Նրանք Ստեփանակերտի և մոտակա բնակավայրերի բնակիչներ էին, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները շարունակում են նպաստել խաղաղ կյանքի վերականգնմանը Լեռնային Ղարաբաղում։ Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովն ասել է, որ կենտրոնն իրականացնում է ուխտավորների ուղեկցություն դեպի հոգևոր կենտրոններ և այդ օբյեկտների պաշտպանություն, որոնցից մեկն էլ Ամարասն է։ 44-օրյա պատերազմի հետևանքով Ամարասը հայտնվել է ադրբեջանական զինուժի հետ շփման գծի հարևանությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |