Կլաարը խոսել է գերիների ու ականազերծման մասին․ Պետք է լուծել առանցքային հումանիտար հարցերը![]() 5 հունիսի 2021 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով ԼՂ շուրջ վիճակին և ականզերծման ու գերիների հարցերին, նշել է, որ պետք է լուծել առանցքային հումանիտար հարցերը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Քելբաջարում (Քարվաճառ) խաղաղ բնակիչների ողբերգական մահվան և վիրավորումի դեպք է տեղի ունեցել։ Կարևոր է տեղեկատվության ամբողջական փոխանակումը՝ արդյունավետ ականազերծման և հետագայում զոհերից խուսափելու համար։ Եվ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել առանցքային հումանիտար հարցերի, այդ թվում ձերբակալվածների ազատ արձակման համար»,-ասվում է գրառման մեջ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում զինվորական բեռնատար է պայթել ականի վրա, որի հետևանքով 3 մարդ է մահացել, կան նաև վիրավորներ։Մահացածներից 2-ը լրագրող են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |