Կալաշնիկով․ Քոչարյանի հաղթնակը լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր, չնայած մեր հին նոր գործընկերն է

Կալաշնիկով․ Քոչարյանի հաղթնակը լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր, չնայած մեր հին նոր գործընկերն է

PanARMENIAN.Net - Պետդումայի Եվրասիական ինտեգրիացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, անդրադառնալով ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակով ՌԴ-ՀՀ հարաբերություններում նվազագույն փոփոխություններ կլինեն։ Նա հավանական է համարել, որ ՌԴ-ն կընդունի ընտրությունների արդյունքները։

«Իսկ եթե մեծամասնություն ստանար (երկրորդ նախագահ Ռոբերտ) Քոչարյանի դաշինքը, դա լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր, անկախ նրանից, որ նա մեր հին նոր գործընկերն է»,-ասել է նա, գրում է Interfax-ը։

«Դա բոլորն էին հասկանում, ուստի, կարծում եմ, որ, հավանաբար, Մոսկվան կճանաչի այս ընտրությունների արդյունքները»,-ասել է Կալաշնիկովը։

«Փաշինյանի կուսակցության հաղթանակը նվազագույն ազդեցությունը կունենա ՌԴ-ՀՀ հարաբերությունների վրա, քանի որ դրանք արդեն փորձված են և ամրագրված Լեռնային Ղարաբաղում կարգավորման մասին եռակողմ հայտարարությամբ»,-ասել է Կալաշնիկովը։

Նա հավելել է, որ ոչ մի փոփոխություն ՌԴ և ՀՀ հարաբերություններում, այդ թվում ռազմատեխնիկական գործակցության մասով, խորհրդարանի նոր կազմի ձևավորմամբ չի լինի։

Ըստ Կալաշնիկովի, միևնույն ժամանակ, խորհրդարանական ընտրությունների արդյունքում «հասարակության պառակտումը, որը վաղուց կա Հայաստանի ներսում, էլ ավելի կխորանա»։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---