Հադրութից տարհանվել է ևս 3 աճյուն

Հադրութից տարհանվել է ևս 3 աճյուն

PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողների աճյունների որոնումները հուլիսի 9-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի պատասխանատու Հունան Թադևոսյանը։

Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1601 աճյուն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---