Արցախի ՄԻՊ. Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել դեպի օդ14 հուլիսի 2021 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ի երեկոյան Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ կրակոցները դեպի օդ են արձակվել։ «Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |