Դեր Զորի եկեղեցական համալիրն ամբողջությամբ պայթեցվել է

Դեր Զորի եկեղեցական համալիրն ամբողջությամբ պայթեցվել է

PanARMENIAN.Net - Կիլիկիո կաթողիկոսարանի հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել՝ նշելով` տեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է:

«Հստակ տեղեկության համաձայն՝ համալիրը քանդված է այնտեղ տեղադրված զանազան ռումբերի պայթյունների արդյունքում:

Հայտնենք, որ Դեր Զորի համալիրը բաղկացած էր եկեղեցուց, թանգարանից, մատենադարանից, համագումարների հատուկ սրահից և այլ հարակից բաժիններից:

Երբ շրջանում ստեղծվի ապահով վիճակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն անմիջապես կայցելի Դեր Զոր»,- ասված է CiliciaTv-ի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---