Կլաար․ Լարվածության նվազման համար կարևոր է ուժերի տարանջատումը![]() 30 հուլիսի 2021 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին, հայտարարել է, որ լարվածության նվազման համար կարևոր է ուժերի տարանաջտումը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբոլոգում։ «Այսօր լավ քննարկումներ եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լարվածության նվազման համար կարևոր է տարանջատել ուժերն ու բանակցել սահմանագծման և սահմանազատման շուրջ։ Ի վերջո, անհրաժեշտ է ավելի լայն խաղաղ կարգավորում, որին պատրաստ ենք աջակցել»,- նշել է նա։ Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։ Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |