Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ $2 մլրդ զենք գնելու շուրջ13 օգոստոսի 2021 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի մտավախություն ունենալով՝ Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ $2 մլրդ զենք գնելու շուրջ, գրում է Asbarez-ը։ Ինչպես գրում է իսրայելյան Israel Hayom թերթը, Ադրբեջանը բանակցում է Իսրայելի ռազմական ադրյունաբերության ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու շուրջ: Պարբերականը ենթադրում է, որ նոր գործարքի կնքման գործոններից մեկը կարող է լինել հաճախակի դարձած փոխհրաձգությունը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ պատերազմի։ Ըստ պարբերականի, 2-րդ գործոնը Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդումն է, «հատկապես երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաջողությունից և Իսրայելում Ադրբեջանի առևտրային և զբոսաշրջային ներկայացուցչության բացման պատմական փաստից հետո»։ Այդ գործարքից բացի, Բաքուն այժմ բանակցում է տարբեր իսրայելյան ընկերությունների հետ։ Ադրբեջանի ՊՆ բեռնատար ինքնաթիռները, որոնք բեռնվում են տարբեր տիպի սպառազինությամբ և զինամթերքով, այդ թվում բալիստիկ հրթիռներով և ինքնաթիռներով, կանոնավոր կերպով վայրէջք են կատարում Ուվդա ավիաբազայում, նաև վերջին օրերին։ Խոսքը հարյուրավոր միլիոնների գործարքների մասին է, որոնք կնքվելու են մոտակա օրերին։ Ըստ պարբերականի, այդ պայմանագիրն էլ ավելի կամրապնդի Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունները, «չնայած Հայաստանի և հայկական լոբբիի միջոցով ամբողջ աշխահում Իսրայելի և Ադրբեջանի դեմ ռազմական գործարքների հարցով ճնշմանը» Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանցիների սադրիչ գործողությունները, որոնք կրակ են բացում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, որտեղ նաև ԱԹՍ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում |