Խաչատուրովի համար սահմանը հատելու արգելքը վերացվել է30 օգոստոսի 2021 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, լսելով կողմերի դիրքորոշումը, որոշել է բավարարել միջնորդությունը՝ վերացնելով ՀԱՊԿ նախկին քարտուղար, ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքը։ Այդ մասին դատական նիստից հետո դատարանը կտեղեկացնի համապատասխան մարմիններին, գրում է Panorama.am-ը։ Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 30-ին շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները: Մինչ բողոքների քննությանն անցնելը, դատավորը հայտարարել է, որ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել իր պաշտպանյալի՝ ՀՀ սահմանը հատելու սահմանափակումները։ Դիմումում նշվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Խաչատուրովի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակաբար սահմանափակված է մնում, քանի որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Պաշտպանության կողմը միացել է միջնորդությանը, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը չի առարկել միջնորդությանը: Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |