ՀՀ-ում գրանցվել է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը

ՀՀ-ում գրանցվել է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում օգտագործման համար, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ Պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել Հայաստանի առողջապահության նախարարությունը։

«Սպուտնիկ լայթ» պատվաստանյութն ունի բարձր անվտանգություն և արդյունավետություն, ինչը վկայում են պատվաստման արդյունքները մի շարք երկրներում»,-ասել են հիմնադրամում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ ներկայացված տվյալների, Արգենտինայի Բուենոս Այրես գավառում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի կիրառման արդյունավետությունը գնահատվել է 78.6-83.7% տարեցների շրջանում, իսկ Պարագվայում՝ զանգվածային պատվաստման պայմաններում արդյունավետությունը կազմել է 93.5%։

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում Sputnik-V, AstraZeneca և չինական արտադրության Sinopharm պատվաստանյութերը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---