Լապշին․ Ադրբեջանի հանրային տրանսպորտում ՀՀ դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում11 սեպտեմբերի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Բաքվից ստացած տեղեկություններին, հայտարարել է, որ Ադրբեջանի հանրային տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում։ Լապշինը հրապարակել է Ադրբեջանից իրեն ուղարկված լուսանկարը, որտեղ տրանսպորտում տեղադրված լուսատախտակի վրա գրվում են հայկական քաղաքների անվանումները, իսկ կողքը՝ ցուցանակի վրա, դրանց «ադրբեջանական» անվանումները։ «Ծանոթս է ուղարկել Ադրբեջանից՝ իրենց հանրային տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում։ Էկրանին ցուցադրվում են հայկական քաղաքների անվանումները և անմիջապես դրանց ադրբեջանական անվանում տալիս։ Տղան լուսանկարել է Վարդենիսի մասին, բայց, ինչպես ես հասկացա, նրանք արդեն Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը ևս վերանվանել են և իրենց տարածքն են հայտարարել։ Այդ քարոզչությունը տարվում է բոլոր ավտոբուսներում, մետրոյում, Բաքվի փողոցներում»,-ասվում է Լապշինի գրառման մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անհիմն և կեծղ պնդումներ անելով ՀՀ տարածքի մի մասի՝ ադրբեջանական հող լինելու մասին, հորդորել էր ադրբեջանական լրատվամիջոցներին օգտագործել հայկական քաղաքների և բնակավայրերի «ադրբեջանական անվանումները»։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա |