Ադրբեջանի ՊՆ-ն բողոք է հղել ՌԴ-ին՝ «օտարերկրյա տրանսպորտային միջոցների ԼՂ մուտք գործելու» վերաբերյալ

Ադրբեջանի ՊՆ-ն բողոք է հղել ՌԴ-ին՝ «օտարերկրյա տրանսպորտային միջոցների ԼՂ մուտք գործելու» վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բողոքի նամակներ է հղել Ռուսաստանի ՊՆ և ՌԴ Խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ «Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա տրանսպորտային միջոցների երթևեկության կապակցությամբ»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Նամակներում ասվում է, թե իբր նման դեպքերը հակասում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը։ «Խնդրանք է ներկայացվել նման դեպքերը կանխելու վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե «օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք և նրանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մուտք գործել» Լեռնային Ղարաբաղ, առանց Բաքվի համաձայնության, քանի որ դա «օրենքի խախտում է»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սեպտեմբերի 12-ին` ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարներi վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---