ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ հումանիտար խնդիրները

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ հումանիտար խնդիրները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար խնդիրները։

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին Ժնևում, տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հումանիտար իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում և այլ տարածաշրջաններում, քննարկվել են ՌԴ և ԿԽՄԿ փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները։

44-օրյա պատերազմից հետո միակ միջազգային կազմակերպությունը, որը գործունեություն է ծավալել Արցախում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---