Հունվարի 1-ին հաջորդող օրերն աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 6-ի16 սեպտեմբերի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ հունվարի 1-ին հաջորդող օրերն աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 6-ի։ Այդպիսի որոշում է կայացվել գործադիրի նիստում: Ընդունվել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին, ըստ որի Ամանորին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը։ Հունվարի 2-ից 5-ը և 7-ն այսուհետ կլինեն աշխատանքային: Հիմնավորման մեջ նշվում է, որ տոն և հանգստյան օրերը բացասաբար են ազդում տնտեսության վրա։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ լրացուցիչ 5 աշխատանքային օրում ՀՆԱ ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |