Էրդողանը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Բաքուն ԱՀ դեմ պատերազմում «օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից»![]() 22 սեպտեմբերի 2021 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հերթական անգամ սատարելով Արցախի դեմ Բաքվի ագրեսիային, ՄԱԿ ամբիոնից հայտարարել է, թե «Ադրբեջանն օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից և վերջ է դրել օկուպացիային՝ ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևերի», որոնք տարիներով չեն կատարվել։ Նա ասել է, թե վերջին շրջանում «Կովկասում կարևոր քայլեր են կատարվել խաղաղության և կայունության ապահովման համար», գրում է Apa.az-ը։ «Այդ իրադարձությունները հնարավորությունների նոր պատուհան են բացում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։ Ըստ Պետդեպի ներկայացուցչի, նրանք բավականին տևական զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |