ԵԽԽՎ զեկույց. Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների![]() 28 սեպտեմբերի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում քննարկվել և ընդունել է Փոլ Գավանի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը։ Դրանում նշվում է` մտահոգիչ ապացույցներն կան, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների։ Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յիլդիզն առաջարկել էր փոփոխություն կատարել զեկույցի այն հատվածում, որը վերաբերում էր վարձկաններին, գրում է Panorama.am-ը։ Առաջարկը չի ընդունվել։ Ընդհանուր առմամբ զեկույցում առաջարկվել էր 29 փոփոխություն կատարել, որոնց մեծ մասը` Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակների կողմից։ Յիլդիզ հայտարարել է, թե զեկույցը կողմնակալ է, ու չնայած ներկայացրել են մի շարք փոփոխություններ՝ ԵԽԽՎ Բյուրոն դեմ է եղել դրանց։ Զեկույցն ընդունվել է առաջարկված որոշ փոփոխություններով։ Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |