Լիտվայի վարչապետ․ Երևանի և Վիլնյուսի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կլինի![]() 4 հոկտեմբերի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Լիտվայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կհաստատվի։ Այդ մասին Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է Վիլնյուսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։ «Շուտով մեր մայրաքաղաքաների միջև ուղիղ ավիաչվերթ կլինի։ Դա թույլ կտա մեր ժողովորդներին ավելի լավ ճանաչել միմյանց»,-ասել է Շիմոնիտեն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ըստ նրա, ՀՀ և Լիտվայի միջև բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել։ Նա հույս է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի հետ կհաջողվի ավելին անել երկկողմ գործակցության ամրապնդման համար։ «Լիտվան բարձր է գնահատում ՀՀ աջակցությունը, որը քրդերենից թարգմանիչներ է տրամադրել»,- ասել է Շիմոնիտեն՝ նշելով, որ այդ մասնագետներն անհրաժեշտ են ապօրինի միգրացիայի հարցի համատեքստում։ Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |