Լիտվայի վարչապետ․ Երևանի և Վիլնյուսի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կլինի

Լիտվայի վարչապետ․ Երևանի և Վիլնյուսի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի և Լիտվայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կհաստատվի։ Այդ մասին Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է Վիլնյուսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։

«Շուտով մեր մայրաքաղաքաների միջև ուղիղ ավիաչվերթ կլինի։ Դա թույլ կտա մեր ժողովորդներին ավելի լավ ճանաչել միմյանց»,-ասել է Շիմոնիտեն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա, ՀՀ և Լիտվայի միջև բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել։ Նա հույս է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի հետ կհաջողվի ավելին անել երկկողմ գործակցության ամրապնդման համար։

«Լիտվան բարձր է գնահատում ՀՀ աջակցությունը, որը քրդերենից թարգմանիչներ է տրամադրել»,- ասել է Շիմոնիտեն՝ նշելով, որ այդ մասնագետներն անհրաժեշտ են ապօրինի միգրացիայի հարցի համատեքստում։

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---