Էրդողանը Փայլանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

Էրդողանը Փայլանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խորհրդարան է ուղարկվել 4 պատգամավորի, այդ թվում հայազգի Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն:

Փայլանը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ է:

Միջնորդությունը վերահասցեավորվել է Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին, գրում է Ermenihaber-ը։

Միջնորդությունով պահանջ է ներկայացվել դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---