Բայդենն ու Էրդողանը G-20-ի շրջանակում կքննարկեն նաև ԼՂ հարցը![]() 12 հոկտեմբերի 2021 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին Milliyet թերթին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։ Ըստ նրա, Ղարաբաղի հարցը քննարկվելու է G-20-ի շրջանակում կայանալիք երկկողմ հանդիպման ժամանակ։ G-20-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի է ունենալու Հռոմում` հոկտեմբերի 30-31-ին։ «Մենք լայն կապեր ունենք ԱՄՆ հետ։ Նախագահները կքննարկեն օրակարգի հիմնական հարցերը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրի ոլորտներում, ռազմարդյունաբերութունում, անվտանգութան, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ Կքննարկվեն նաև Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Կովկասի տարածաշրջանին և Ղարաբաղին առնչվող հարցեր, ինչպես նաև Լիբիան և այլ գլոբալ խնդիրներ»,-ասել է Քալինը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի ԼՂ շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |