«Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ». Ցուցահանդես՝ Ստեփանակերտում![]() 12 հոկտեմբերի 2021 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցի նախասրահում բացվել է «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը և նշել, որ փրկված պատառիկներից ամեն մեկն ունի իր յուրահատուկ ճակատագիրը, տեղեկացնում է Արցախպրեսը։ Ցուցահանդեսին ներկա ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ասել է, որ յուրաքանչյուր ցուցանմուշի մեջ մի մեծ լռություն կա, իսկ լռության մեջ՝ սոսկալի աղաղակ։ «Մենք թշվառ չենք, բայց այդ լռությունը մեզ դարձնում է թշվառ։ Այդ էպիզոդիկ թշվառությունն իրականում մեզ դարձնում է վրեժխնդիր, լցնում ատելությամբ, մղում խիզախման և, չնայած այս հակասական զգացողություններին, պարուրում է ետ վերադառնալու զգացումով»,-ընդգծել է Ղարախանյանը: Մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ելույթի իր խոսքում ասել է, որ իրենց նախաձեռնությանը միանգամից արձագանքել են պետական մարմիններն ու բազմաթիվ անձինք: «Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի իր պատմությունը։ Դրանց շարքում կան Շուշիից փրկված սրբություններ, Հին Թաղեր գյուղի եկեղեցու զանգը և բոլորիս համար շատ այլ կարևոր մշակութային արժեքներ»,- նշել է Շահվերդյանը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 11-ը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության հանրային խորհրդի», «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Եվրոպա» հյուրանոցի համատեղ ջանքերով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |