ՄԱԿ-ում խոստացել են Ադրբեջանի դեմ ՀՀ հայցով որոշումը սեղմ ժամկետում կայացնել![]() 16 հոկտեմբերի 2021 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի միջազգային դատարանում խոստացել են սեղմ ժամկետում որոշում կայացնել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ: «Որոշումը կընդունվի հնարավորինս արագ»,- լսումների ավարտին ասել է դատավորը: Նա պարզաբանել է, որ հստակ ամսաթիվը երկու կողմին կհայտնեն ավելի ուշ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ Երևանը խնդրել էր դատարանին Բաքվի դեմ ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել։ Ադրբեջանը, իր հերթին, ավարտելով բաց լսումների երկրորդ օրը, կոչ է արել մերժել Հայաստանի խնդրանքը միջոցների վերաբերյալ: Հոկտեմբերի 14-ին դատարանում սկսվել են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի խախտումների փաստի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով հարուցված գործի լսումները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հանվել են հայ զինվորների մանեկենները և սաղավարտները։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի հավաստիացում է ներկայացվել։ Իր հայցում Հայաստանը մատնանշում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝ նշելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի մի քանի հոդվածներ, որոնք Ադրբեջանն արհամարհել է (4-րդ հոդվածի 3-րդ կետ, 7-րդ հոդված, որոնք վերաբերում են ռասիզմը թույլ չտալու մասին պետական իշխանության մարմինների պարտավորություններին): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |