Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել և 1 մահ![]() 28 հոկտեմբերի 2021 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել: Գրանցվել է մահվան 1 դեպք։ Հիվանդ 69-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարութուն մի շարք ուղեկցող հիվանդություններ: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 148 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16,197 քաղաքացու հետազոտություն, որից 1828-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |