Զախարովա. «3+3» ձևաչափը կարող է նպաստել Հրվ. Կովկասում միջպետական հարաբերություններում վստահության աճին![]() 4 նոյեմբերի 2021 - 10:44 AMT PanARMENIAN.Net - «3+3» ձևաչափի ստեղծումը կարող է նպաստել վստահության աճին միջպետական հարաբերություններում Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը: «3+3» ձևաչափում ներառված է վեց երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան ու Վրաստանը: «Տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձևաչափի բոլոր ապագա մասնակիցների շահերին: Մենք կարծում ենք, որ դրա գործարկումը կնպաստեր միջպետական հարաբերությունների վստահության աճին [մասնակից երկրների], առկա հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային ներուժի բացահայտմանը», - նշել է նա ճեպազրույցի ընթացքում: Ըստ Զախարովայի՝ բազմաթիվ հարցեր կան քննարկելու: «Այդ պատճառով էլ այդ ձևաչափը կարող է ու պետք է լուծում տա ինչպես հին խնդիրներին, այնպես էլ նոր մարտահրավերներին», - նշել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |