Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»: Այդ մասին հայտնել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։

«Ներկայացուցիչների պալատն ասաց իր խոսքը։ Ավստրալիայի ամենամեծ և ներկայացուցչական օրենսդիր մարմինը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների և հույների ցեղասպանությունը։ Այս միակամ դիրքորոշումը բացառում է Թուրքիայի միջամտությունը Ավստրալիայի արտաքին քաղաքականությանը և հորդորում է վարչապետին և նրա կառավարությանը սատարել Ներկայացուցիչների պալատին և ցեղասպանությունը Ցեղասպանություն անվանել»,-ասել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։

Բանաձևը ներկայացրել էր պատգամավոր Թրենթ Ցիմերմանը։ Բանաձևով կոչ է արվում, ճանաչելով Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը, միանալ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և այն պատժելու մասին 1948 թվականի Կոնվենցիային։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---