Ֆրանսիայի Սենատ․ Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին

Ֆրանսիայի Սենատ․ Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին ի դեմս թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի Twitter-ի միկրոբլոգում։

«Ֆրանսիան պետք է արժանի լինի այն հույսերին, որոնք արթնացնում է հայերի սրտում: Հիշեք անցած շաբաթ Սենատում տեղի ունեցած «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով կոնֆերանսը։ Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին ի դեմս թուրք-ադրբեջանական ագրեսիայի»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին։ Համաժողովը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման մեկամյակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---