Աշոտ Մինասյանը կալանավորվել է

Աշոտ Մինասյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Կալանք տվող դատավորները գործի մեջ են․․․ Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած-հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։

Աշոտ Մինասյանը մոտ 1․5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։

Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի դեռևս 2020-ի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։ Ընթանում է Սյունիքի գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը` Աշոտ Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։ Նրան դեռևս 2020թ․ նոյեմբերին իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման մեղադրանք էր առաջադրվել, ի թիվս մի շարք այլ գործիչների, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել էին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---