Թուրքիայում դատում են հայկական եկեղեցու պատին պարած 3 անձի 6 դեկտեմբերի 2021 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում դատավարություն է սկսվել հուլիսին Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատի վրա պարած 3 անձի դեմ, որոնք որոշ ժամանակ ձերբակալված էին միջադեպի պատճառով, հայտնում է Bianet-ը։ Ըստ Ստամբուլի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացության, մեղադրյալներ Օզանքան Յ․-ին, Յունուս Էմրե Ու․-ին և Օմեր Ֆարուք Ա․-ին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում՝ «Հանրության որոշակի մասի կրոնական արժեքների հրապարակային ստորացման» համար։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ միջադեպի օրը մեղադրյալները ավտոմեքենայով եկել են հայկական եկեղեցու մուտքի մոտ։ Մինչ Օզանքան Յ․-ն երաժշտություն է միացրել ավտոմեքենայում, մյուս մեղադրյալներ Յունուս Էմրե Ու․-ն և Օմեր Ֆարուք Ա․-ն բարձրացել են եկեղեցու դարպասի վրա, որտեղ խաչ է տեղադրված, և պարել են այնտեղ։ Նշվում է, որ այդ գործողությունը հանրության վրդովմունքն է առաջացրել և քննադատության արժանացել սոցցանցերում։ Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրյալներն իրենց ցուցմունքներում խոստովանել են իրենց արարքը՝ նշելով, սակայն, որ հանցավոր միտումով չեն դա արել։ Նշվում է նաև, որ մեղադրանքը հաստատվել է վկաների ցուցմունքներով և տեսախցիկների տեսագրություններով։ Դատախազությունը պահանջել է մեղադրյալներին դատապարտել 6 ամսից մինչև 1 տարվա ազատազրկման յուրաքանչյուրին։ Նրանք դատարանի առջև կկանգնեն առաջիկա օրերին։ Հուլիսին հայտնի դարձավ, որ Ստամբուլում թուրքերը պղծել են հայկական եկեղեցին՝ 3 տղամարդ պարել է հայկական Սուրբ Թագավոր տաճարի պատին, որին խաչ է տեղադրված։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։ Պոլսո Հայոց պատիրարքարանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, որ եկեղեցում հուլիսի 10-ի ուշ գիշերը տեղի ունեցած դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։ Ստամբուլի քաղաքապետարանը, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, դատապարտել էին անարգանքի այդ ակտը։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |