Մահացել է ԱՄՆ նախկին սենատոր, հայ ժողովրդի բարեկամ Բոբ Դոուլը 6 դեկտեմբերի 2021 - 16:23 AMT PanARMENIAN.Net - 99 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր, Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի առաջատար, 1996 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլ)։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) պարգև է հանձնել նրան Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում երկարամյա աշխատանքի համար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար 2019-ին նրան պարգևատրել է Պատվո շքանշանով: «Ցավով հայտնում ենք, որ սենատոր Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը մահացել է այսօր վաղ առավոտյան քնած ժամանակ»,- ասվում է նրա կնոջ՝ Էլիզաբեթ Դոուլի հիմնադրած բարեգործական հիմնադրամի Twitter-ի միկրոբլոգում։ Մահվան պատճառը հրապարակման մեջ չի նշվում, գրում է ՏԱՍՍ-ը։ Դոուլը 27 տարի, 1969-1996 թվականներին, ԱՄՆ Սենատում ներկայացրել է Կանզաս նահանգը, իսկ մինչ այդ 8 տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1996 թվականի նախագահական ընտրություններում նա հանրապետականների թեկնածուն էր, սակայն պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինթոնին, որը վերընտրվեց երկրորդ ժամկետով։ Ավելի վաղ, Reuters-ի հրապարակման համաձայն, Դոուլը փետրվարին հայտարարել էր, որ իր մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել։ Photo. AP Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը |