Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ՝ որպես վկա

Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ՝ որպես վկա

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննվելու։ Տեղեկությունը հաստատել է Վանեցյանի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Արթուր Վանեցյանը մի քանի ժամ առաջ հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ վկայի կարգավիճակով։ Նա կանչվել է որպես վկա` մեծ հաշվով իրեն չվերաբերող քրեական գործով։ Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, քանի որ գաղտնիք է համարվում»,– նշել է Հակոբյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---