Flyone Armenia-ի` մինչև հունվարի 31-ը դեպի ՌԴ նախատեսված թռիչքները չեղարկվել են17 դեկտեմբերի 2021 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Flyone Armenia ընկերությունը հայտնում է, որ իրենից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսաստանյան պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկել բացառապես Երևանից Ռուսաստան դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը նախատեսված չվերթերը։ Նշվում է, որ ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-ից 19-ը նախատեսված բոլոր չվերթերի ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխումը նշանակման վայրեր, ինչպես արդեն իսկ արել է նախկին չվերթերի դեպքում։ Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով Flyone Armenia-ի ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120%-ի չափով: Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության համար։ «Մեր աշխատակիցները շարունակելու են մշտական ու անհատական կապի մեջ մնալ դեպի ՌԴ բոլոր չվերթերի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրի արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի կլինի ուժեղացված ռեժիմով։ Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Ավելի վաղ չեղարկվել էին Flyone Armenia ընկերության նաև դեկտեմբերի 15-ին և 16-ին կայանալիք Երևան-Մոսկվա-Երևան թռիչքները։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |