Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են հայ-թուրքական կարգավորումը11 հունվարի 2022 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, օրակարգային մի շարք հարցերի թվում Քալըննն ու Սալիվանը քննարկել են նաև հայ-թուրքական կարգավորման խնդիրը, տեղեկացնում է Regionmonitor-ը։ «Քննարկվել է տարածաշրջանի կայունության ու բարօրության համար Թուրքիայի ու Հայաստան միջև կարգավորման գործընթացի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 10-ին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել էր ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի նշանակմանը: Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |