ՌԴ-ն լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին14 հունվարի 2022 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճահարույց հարցերը լուծել բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա: Զախարովան ասել է, որ երկարաժամկետ առումով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումն է, ինչը ֆիքսվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2021-ի նոյեմբերին Սոչիում արված համատեղ հայտարարությունում: «Կարևոր է, որ երկկողմ հանձնաժողով ստեղծվի։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմանի խորհրդատվական օգնություն»,-ասել է նա։ Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |