Փաշինյան․ Ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք՝ շատ հիշարժան փաստ է20 հունվարի 2022 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով պարեկային ոստիկանության աշխատանքին, ասել է, որ դա եղել է կաևորագույն բարեփոխումներից մեկը և որ պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ձևավորվել։ Փաշինյանը որպես ձեռքբերում նշել է, որ վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ։ «Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք, կարծում եմ, սա շատ հիշարժան փաստ է»,- ասել է նա: Նշելով, որ նոր ծառայությունը հիմնականում համալրվում է ոչ նախկին ոստիկաններով, վարչապետն օրինակ է բերել մի ուսուչցի։ «Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան»,- ասել է նա։ Փաշինյանը շեշտել է նաև, որ պարեկների կողմից 875 մարդ է բերման ենթարկվել հանցագործություն կատարելու կասկածանքով, մինչդեռ նախկինում նման դեպքեր չեն եղել: Ներկայացնելով պարեկային ոստիկանության ամփոփված 6 ամսվա աշխատանքի միջանկյալ արդյունքները՝ Փաշինյանն ասել է, որ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախորդ համեմատելի ժամանակաշրջանում 565 արձանագրություն է կազմվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից՝ 1917 դեպք՝ աճը 3.5 անգամ է եղել: Նա տեղեկացրել է նաև, որ առանց վարորդական վկայականների երթևեկելու համար նախկինում կազմվել է 924 դեպք, իսկ պարեկների կողմից՝ 4674 դեպք, նախկինում մայթով երթևեկելու կամ կայանելու 60 դեպք է արձանագրվել, իսկ այժմ՝ 571 դեպք, արձանագրումները աճել են 9.5 անգամ: Պարեկային ոստիկանությունը գործարկվել է Երևանում 2021 թ հուլիսին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» |