ՌԴ ԱԳՆ․ Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը![]() 17 փետրվարի 2022 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 16-ի հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Անդրկովկասում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ այդ համատեքստում կարևորվել է ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումը։ Նախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հեռանկարները, այդ թվում՝ «առաջիկա շփումների ժամանակացույցը»։ Հեռախոսազրույցում անդրադարձ է եղել նաև ՌԴ անվտանգության ապահովման վերաբերյալ նախաձեռնություններին։ Փետրվարի 15-ին տեղի ունեցել նաև Լավրովի հեռախոսազրույցը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |