ՀՀ-ն ձեռնապահ Է քվեարկել ՌԴ-ի ագրեսիան դատապարտող ՄԱԿ-ի բանաձևի![]() 3 մարտի 2022 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ձեռնապահ Է քվեարկել մարտի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ ՌԴ-ի ագրեսիան դատապարտող բանաձևի քվեարկությանը։ Այն դատապարտում է ՌԴ ներխուժումն Ուկրաինա և պահանջում դադարեցնել ռազմական գործողությունները՝ դուրս բերելով զորքն Ուկրաինայից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Բանաձևին կողմ է քվեարկել 141 երկիր։ ՀՀ-ից բացի, բանաձևին ձեռնպահ է քվեարկել ևս 34 երկիր՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իրաքը, Կուբան, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և այլ: Դեմ է քվեարկել 5 երկիր՝ Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։ 12 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանն ու Ուզբեկստանը, չեն մասնակցել քվեարկությանը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևերը պարտադիր չեն, դրանք ունեն քաղաքական նշանակություն։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |