ԱԽ քարտուղարը Բեռլինում քննարկել է ՀՀ-Գերմանիա գործակցության զարգացումը

ԱԽ քարտուղարը Բեռլինում քննարկել է ՀՀ-Գերմանիա գործակցության զարգացումը

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական գործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---