Մեծ Բրիտանիան Ադրբեջանին և ՀՀ-ին ԼՂ-ում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել 1 ապրիլի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան Ադրբեջանին և ՀՀ-ին Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլին։ «Այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ զրույցներում ես կոչ եմ արել նվազեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ Մեծ Բրիտանիան կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և աջակցում է դիվանագիտական լուծմանը՝ տարածաշրջանում բոլորի համար կայունություն և անվտանգություն ապահովելու համար»,-ասվում է գրառման մեջ։ Միացյալ Թագավորության Համայնքների պալատի ՀՀ հետ խորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտել է ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ մասին ասվում է խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնի գրառման մեջ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |