ՌԴ-ում կարող են ճանաչել ՀՀ վարորդական իրավունքները

ՌԴ-ում կարող են ճանաչել ՀՀ վարորդական իրավունքները

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունն օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով նախատեսվում է ճանաչել ՀՀ քաղաքացիաների վարորդական իրավունքները։ Փաստաթուղթը հրապարակվել է Պետդումայի կայքում։

Եթե նախագիծն ընդունվի, ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք կկարողանան աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ տարածքում՝ կապված տրանսպորտային միջոցների կառավարման հետ, տեղեկացնում է «Իզվեստիան»։

Ինչպես նշում է պարբերականը, այժմ այդպիսի նորմ է գործում Ղրղզստանի քաղաքացիների, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրության մեջ ռուսաց լեզվի կիրառումն ամրագրված է որպես պաշտոնական։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---