Օնտարիոյի խորհրդարանը մայիսը հռչակել է հայկական ժառանգության ամիս![]() 5 ապրիլի 2022 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանը մայիսը հռչակել է հայկական ժառանգության ամիս։ Օրինագիծը ներկայացվել է հայազգի պատգամավոր Արիս Պապիկյանը։ 105-րդ օրինագծով ամեն տարվա մայիսը հռչակվում է որպես «Հայկական ժառանգության ամիս, հայտնում է horizonweekly-ն։ Օրինագծում նշվում է, որ Օնտարիո նահանգը, մայիսը հայտարարելով հայկական ժառանգության ամիս, ճանաչում է կանադահայերի զգալի ներդրումը նահանգի սոցիալական, մշակութային, կրթական, տնտեսական, քաղաքական զարգացման, ինչպես նաև արվեստի, գիտության և գրականության մեջ: Օնտարիո նահանգում ավելի քան 100,000 հայ է ապրում։ Օրինագծում նշվում է, որ հայերի ներգաղթը Կանադա սկսվել է դեռևս 1800 թվականներից և Օնտարիայում հաստատված առաջին հայը եղել է Կարապետ Ներկարյանը։ 1890-ականնեի կեսերին հայ ընտանիքների քանակն ավելացել է, իսկ «1915 թուականին, Հայոց ցեղասպանությունից հետո, մոտ 2000 հայ, մեծամասնությամբ կանայք և երեխաներ, Կանադայում են հաստատվել որպես որպես փախստականներ»,-ասվում է օրինագծում։ Օրինագծի երկրորդ մասում ասվում է, որ մայիս ամիսը հայ ժողովրդի համար կարևոր ամիս է, քանի որ «1918-ի Մայիս 28-ին ընդունված Հայաստանի Անկախութեան հռչակագիրը հայ ժողովրդի ազատության, ժողովրդավարության և անկախության ձգտումների խորհրդանիշն է»։ ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |