Չավուշօղլու․ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում![]() 14 ապրիլի 2022 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Վիեննայում կանցկացվի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Չավուշօղլուն խոսել է հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին։ «Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք այդպիսի պատրաստակամություն հայտնել ենք»,-ասել է Չավուշօղլուն։ ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ Վիեննայում կայանալիք հանդիպումը երրորդը կլինի, երկրորդը նույնպես Վիեննայում է եղել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |